ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ երկրներ դատապարտել են Իսրայելի՝ Արևմտյան ափին ընդլայնվելու ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՄԱԿ-ի անդամ 85 պետությունների առաքելությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողության ընդլայնումը, որը, քննադատների կարծիքով, հավասարազոր է պաղեստինյան տարածքի փաստացի բռնակցման, գրում է France 24-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք իսրայելական միակողմանի որոշումներն ու միջոցառումները, որոնք ուղղված են Իսրայելի անօրինական ներկայությունն Արևմտյան ափին ընդլայնելուն։ Նման որոշումները հակասում են Իսրայելի միջազգային պարտավորություններին և պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն։ Այս առումով մենք ընդգծում ենք մեր կտրականապես դեմ լինելը ցանկացած տեսակի բռնակցման»,- ասվում է հայտարարությունում։

Անցյալ շաբաթ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել էր մի շարք միջոցառումներ, որոնք աջակցվում են ծայրահեղ աջ նախարարների կողմից՝ 1990-ականներից ի վեր գործող Օսլոյի համաձայնագրերի համաձայն խստացնելու Արևմտյան ափի այն տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք կառավարվում են Պաղեստինի ինքնավարության կողմից։ Կիրակի Իսրայելի կառավարությունը հաստատել է նաև Արևմտյան ափին գտնվող հողերը որպես «պետական ​​սեփականություն» գրանցելու գործընթացը, ինչն արժանացել է միջազգային քննադատության։

«Մենք կրկին մերժում ենք 1967 թվականից ի վեր օկուպացված Պաղեստինյան տարածքի, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, բնույթը և կարգավիճակը փոխելուն ուղղված բոլոր միջոցառումները»,- ասվում է ՄԱԿ-ի պետությունների համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ նման միջոցառումները խախտում են միջազգային իրավունքը, խաթարում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակվող ջանքերը, հակասում են Համապարփակ ծրագրին և վտանգում են հակամարտությունը վերջ դնելու համար խաղաղության համաձայնագրի հասնելու հեռանկարին։

Հայտարարությունը հրապարակվել է 85 անդամ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Եվրամիության, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության անունից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի կոչ էր արել Իսրայելին վերանայել հողերի գրանցման իր քաղաքականությունը՝ այն անվանելով «անկայունացնող» և «անօրինական»։

Իսրայելի կողմից բռնակցված Արևելյան Երուսաղեմից բացի՝ ավելի քան 500,000 իսրայելցիներ են ապրում Արևմտյան ափի բնակավայրերում և դիրքերում, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, անօրինական են։

Շուրջ երեք միլիոն պաղեստինցիներ ապրում են այն տարածքում, որը 1967 թվականից Իսրայելն օկուպացրել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի