Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով

Լուրեր

28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
28.06.2026 | 15:07
«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 14:57
ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի
28.06.2026 | 14:28
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է
28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանը կարող է դիմել ռազմական գործողությունների, եթե ՆԱՏՕ-ի երկրներն արգելափակեն նրա լցանավերի մուտքը Բալթիկ ծով, «АиФ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։ Նա «ստվերային» նավատորմի հայեցակարգն անվանել է «իրավական ֆիկցիա», իսկ նման առևտուրը խոչընդոտելու բոլոր փորձերը՝ «բացարձակապես անօրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից», գրում է The Moscow Times-ը։

«Իրենց ծովային շրջափակման ծրագրերն իրականացնելով՝ եվրոպացիները միտումնավոր հետապնդում են ռազմական էսկալացիայի սցենար՝ փորձարկելով մեր համբերության սահմանները և հրահրելով ակտիվ պատասխան միջոցներ։ Եթե այս իրավիճակը չլուծվի խաղաղ ճանապարհով, Ռազմածովային նավատորմը կճեղքի շրջափակումը»,- ընդգծել է  Պատրուշևը։

Նա հավելել է, որ շատ նավեր նավարկում են եվրոպական դրոշների ներքո, և Ռուսաստանը «կարող է նաև հետաքրքրվել, թե ինչ են դրանք տեղափոխում և ուր»։

Ընդհանուր առմամբ, Պատրուշևը Բալթյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «դժվար»՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ն փաստացի ստեղծում է բազմազգ խումբ, որը կենտրոնացած է հարձակողական գործողությունների վրա, որը  շրջափակում է Կալինինգրադի շրջանը, գրավում առևտրային նավերը և դիվերսիաներ իրականացնում ստորջրյա հաղորդակցությունների վրա»։

Պատրուշևը նաև մեկնաբանել է Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերի կալանումը։ Նրա խոսքով՝ նման «ծովահենային հարձակումները» կուժեղանան, և ներկայում մշակվում են հակազդեցության միջոցներ։

«Մեր արևմտյան հակառակորդները որոշել են հարձակվել Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկի՝ արտաքին առևտրի վրա և ցանկանում են կաթվածահար անել այն։ Եթե մենք նրանց վճռական հակահարված չտանք, բրիտանացիները, ֆրանսիացիները և նույնիսկ Բալթյան երկրները շուտով այնքան անամոթ կդառնան, որ կփորձեն ամբողջությամբ փակել մեր երկրի մուտքը ծովեր, առնվազն Ատլանտյան ավազանում»,- նշել է Պատրուշևը։

Ըստ նրա՝ Ռազմածովային ուժերը ներկայում «ծովային առևտրի պաշտպանության առաքելություններ են իրականացնում զգալի լարվածության տակ»՝ ռեսուրսների պակասի պատճառով։ Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ռազմածովային ուժերի նավաշինության ծրագիրը մինչև 2025 թվականը վերջնական մշակման փուլում է և շուտով կներկայացվի ՌԴ նախագահին, ասել է պաշտոնյան։

Փետրվարի 13-ին Մեծ Բրիտանիայի գլխավորած հյուսիսեվրոպական երկրների կոալիցիան հանդիպում էր անցկացրել՝ քննարկելու Բալթիկ ծովում և Հյուսիսային Ատլանտիկայում Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ ձեռնարկվող միջոցառումները։

Bloomberg-ը հաղորդում է, որ քննարվել են նման նավերի առգրավման համատեղ գործողությունները: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Եվրոպան մտադիր է համակարգել իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ այս հարցում: Ավելի վաղ ամերիկյան ուժերն առգրավել էին Ռուսաստանի հետ կապված առնվազն ինը լցանավ:

Հունվարին 14 եվրոպական երկրներ զգուշացրել էին, որ միջոցներ կձեռնարկեն Բալթիկ և Հյուսիսային ծովերում Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ։ Համատեղ հայտարարության մեջ ընդգծվում էր, որ նավերը կարող են կրել միայն մեկ պետության դրոշ և պետք է ունենան իրենց տեխնիկական անվտանգությունն ու ապահովագրությունը հաստատող վավեր փաստաթղթեր։ Հակառակ դեպքում, դրանք կկանգնեցվեն զինվորականների կողմից՝ ստուգման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի