Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

Լեհաստանի իշխանությունները ծրագրում են դատական հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած շրջանի համար փոխհատուցման պահանջով, երբ երկրում կոմունիստական​​​​ ​​ռեժիմ էր հաստատվել, հաղորդում է Financial Times-ը։

Ըստ Meduza-ի՝ Լեհաստանի պատերազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկն ասել է, որ Ռուսաստանի «պատմական հանցագործությունների» վերաբերյալ հետաքննությունը ներկայում ընթանում է վարչապետ Դոնալդ Տուսկի հանձնարարությամբ, և այն «շատ ավելի լայնածավալ կլինի, քան նացիստական ​​վայրագությունների վերաբերյալ աշխատանքը՝ հաշվի առնելով այն ավելի քան չորս տասնամյակը, որի ընթացքում Լեհաստանը Սառը պատերազմի տարիներին մնացել է խորհրդային ազդեցության տակ»։

2022 թվականին Լեհաստանը Գերմանիայից պահանջել էր 6,2 տրիլիոն զլոտի (1,3 տրիլիոն դոլար) փոխհատուցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասների համար։ Բեռլինը հայտարարել էր, որ գերմանական իշխանությունների համար այդ հարցն իրավաբանորեն փակված է։

Գոնդեկի խոսքով՝ վաղաժամ է քննարկել Մոսկվայից պահանջվող փոխհատուցման չափը և արդյո՞ք այն կգերազանցի Գերմանիայից պահանջվող գումարը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ Մոսկվան կարող է տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսանյութի հղումը՝ որպես Լեհաստանին փոխհատուցում։

2022 թվականի սեպտեմբերին Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ երկիրը պետք է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում պահանջի ոչ միայն Գերմանիայից, այլև Ռուսաստանից: Ի պատասխան՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր  հետաքննություն սկսել նրա հայտարարությունների վերաբերյալ՝ քաղաքական գործչին հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ ֆաշիզմի վերականգնման և վետերանների հիշատակը վիրավորելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի