Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Միացյալ Նահանգներին երբեք չի հաջողվի տապալել Իսլամական Հանրապետությունը և զգուշացրել է, որ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ծանր հարվածներ կրել, գրում է Iran International-ը։

«ԱՄՆ նախագահն իր վերջին ելույթներից մեկում ասել է, որ 47 տարի Ամերիկան ​​չի կարողացել վերացնել Իսլամական Հանրապետությունը. նա դրա մասին բողոքել է իր սեփական ժողովրդին։ 47 տարի Ամերիկան ​​չի կարողացել վերացնել Իսլամական Հանրապետությունը։ Դա լավ խոստովանություն է։ Ես ասում եմ՝ Դուք ևս չեք կարողանա դա անել»,- ասել է Խամենեին Արևելյան Ադրբեջան  նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Այս մեկնաբանությունները հնչում են Թրամփի այն հայտարարությունից մի քանի օր անց, որ ռեժիմի փոփոխությունը «կլինի լավագույն բանը, որ կարող է տեղի ունենալ»։ Խամենեին նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից բազմիցս արված դիտողություններին, որ ամերիկյան բանակն աշխարհում ամենաուժեղն է։

«Աշխարհի ամենաուժեղ բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել։ Նրանք անընդհատ ասում են, որ մենք ավիակիր ենք ուղարկել դեպի Իրան։ Շատ լավ, ավիակիրը վտանգավոր սարք է, բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այն ծովի հատակն ուղարկել»,- հայտարարել է Խամենեին։

Նրա խոսքերը հնչում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական տեղակայումների և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ սրված հռետորաբանության ֆոնին, երբ, միաժամանակ, Ժնևում ընթանում է Օմանի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը։ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու պահանջները, ըստ Խամենեիի, արտացոլում են Իրանին գերիշխելու փորձը։

«ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները, որոնք երբեմն սպառնում են, երբեմն ասում, որ այս կամ այն բանը պետք է արվի, կամ ինչ չպետք է արվի, նշանակում են, որ նրանք ձգտում են գերիշխել իրանական ազգի վրա։ Իրանը հավատարմության երդում չի տա Միացյալ Նահանգներում ներկայում իշխանության  գտնվող կոռումպացված առաջնորդներին։ Նրանք ասում են՝ եկեք քննարկենք ձեր միջուկային էներգիան, և բանակցությունների արդյունքը պետք է լինի այն, որ դուք չեք ունենա այդ էներգիան։ Եթե բանակցություններ պետք է տեղի ունենան, և դրանց համար տեղ չկա, ապա դրանց արդյունքը նախապես որոշելը սխալ է և հիմար»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի