Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
Քաղաքականություն
17.02.2026 | 21:13
Սիրիական բանտերից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա։ Այս տեղեկությունը հրապարակել է Իրաքի Արդարադատության նախարարությունը, որին հղում են անում ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրաքյան գերատեսչության ցուցակում ներառված են Ադրբեջանն ու ևս 65 երկիր։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Սիրիայից Իրաք ԻԼԻՊ-ի դատապարտված անդամների տեղափոխման ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ, Սիրիայից Իրաք է տեղափոխվել շուրջ 5700 բանտարկյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի