Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Իլոն Մասկի SpaceX-ը և xAI-ը, որոնք միավորվել են այս ամսվա սկզբին, մասնակցում են Պենտագոնի գաղտնի մրցույթին: Նրանք աշխատում են ծրագրային ապահովման ուղղությամբ, որը թույլ կտա ձայնով կառավարել անօդաչու թռչող սարքերի խումբը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մասկի ընկերություններն այն քչերից են, որոնք ընտրվել են՝ մասնակցելու մրցույթին, որը մեկնարկել է հունվարին և առաջարկում է 100 միլիոն դոլարի մրցանակային ֆոնդ, գրում է The Insider-ը։

Վեց ամսվա ընթացքում մասնակիցներին կհանձնարարվի մշակել տեխնոլոգիա, որը ձայնային հրահանգները կվերածի թվայինի՝ անօդաչուների խումբը կառավարելու համար: Դրանք պետք է կարողանան ինքնուրույն հետապնդել թիրախը։

Նախագծի մշակումը նախատեսվում է հինգ փուլով՝ ծրագրային ապահովման մշակումից մինչև իրական աշխարհում փորձարկում: Մրցույթի հայտարարության համաձայն, ենթադրաբար, այս անօդաչու սարքերը կօգտագործվեն հարձակողական նպատակներով:

Չնայած ո՛չ SpaceX-ը, ո՛չ էլ xAI-ը չեն արձագանքել գործակալության մեկնաբանության խնդրանքներին, այս մրցույթին նրանց մասնակցության մասին անուղղակիորեն վկայում է xAI-ի աշխատողների վերջին հավաքագրման արշավը: Ընկերությունը վարձել է գաղտնի կամ գերգաղտնի անվտանգության թույլտվություններ ունեցող ինժեներների՝ դաշնային կապալառուների հետ աշխատելու համար: Աշխատանքի նկարագրությունում պահանջվել է արհեստական ​​բանականության կամ ծրագրային ապահովման մշակման նախագծերի վերաբերյալ «կառավարական գործակալությունների, Պաշտպանության նախարարության կամ դաշնային կապալառուների» հետ աշխատելու փորձ:

Մասկի ընկերություններն արդեն համագործակցում են ԱՄՆ Պատերազմի նախարարության հետ մի շարք նախագծերի շուրջ: SpaceX-ն արդեն իսկ հայտնի պաշտպանական կապալառու է տիեզերական նախագծերում, ինչպիսիք են արբանյակների արձակումները: Անցյալ ամռանը xAI-ը հայտարարեց Grok For Government ծրագրի՝ ԱՄՆ կառավարության հաճախորդների համար արհեստական ​​բանականության լուծումների փաթեթի մեկնարկի մասին և մինչև 200 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագիր կնքեց Պենտագոնի հետ:

Փետրվարի սկզբին SpaceX-ը և xAI-ը հայտարարեցին միավորման մասին։ Մասկը հայտարարել էր, որ այս միավորումը կստեղծի «նորարարական մեքենա», որը կմիավորի հրթիռների մշակումը, Starlink արբանյակային ինտերնետը, արհեստական ​​բանականությունը և X սոցիալական ցանցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի