Ունեցանք ծանրամարտի աննախադեպ առաջնություն. Հայաստանի հավաքականի մարզիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանն ամփոփել է Հայաստանի առաջնությունը։
«Ամենակարևորն այն է, որ առանց վնասվածքների ավարտեցինք այս առաջնությունը։ Ունեցանք աննախադեպ Հայաստանի առաջնություն: Արդյունքները նորմալ են, այս պահի դրությամբ շատ լավ արդյունքներ ցույց տվեցին տղաները։ Դեռ տարվա սկիզբն է, անցկացրել ենք երկու ուսումնամարզական հավաք և դեռ երեքն էլ ունենք։ Հուսով ենք, որ հաջորդ երեք հավաքներից հետո կունենանք ավելի լավ արդյունքներ»,- ասել է մարզիչը։