Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Կուբայում առօրյա կյանքը, կարծես, կանգ է առել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կարիբյան ավազանի երկրի վրա՝ արագացնելով կղզուն նավթի մատակարարումը դադարեցնելու ջանքերը։ Մոտեցող էներգետիկ ճգնաժամի ամենաակնառու հետևանքներից մեկը փողոցներում աղբի կուտակումն է, քանի որ կղզում աղբահավաք մեքենաները չեն կարողանում աշխատել, գրում է DW-ն։

Հավանայի 106 աղբահավաք մեքենաներից այս ամիս գործել է միայն 44-ը, հաղորդել է պետական ​​Cubadebate լրատվականը։ Սա հանգեցրել է աղբահանության դանդաղեցման։ Հրապարակման մեջ նշվում է, որ ճանճերի բազմություն է սավառնում փտած սննդի և ստվարաթղթե տուփերի, պլաստիկե տարաների ու շորերի կույտերի վրա։

Շուրջ 11 միլիոն բնակչություն ունեցող Կուբան հունվարի սկզբից բախվում է վառելիքի սուր պակասի, այն բանից հետո, երբ Վենեսուելան՝ կղզու վառելիքի գլխավոր մատակարարը մինչև անցյալ տարի, դադարեցրեց առաքումները։ Մեքսիկան նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է Կուբա վառելիքի առաքումները, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է մատակարարներին ավելի բարձր առևտրային մաքսատուրքերով։

ԱՄՆ-ը Կուբայի նկատմամբ էմբարգո է սահմանել 1960 թվականից, որը կարճ ժամանակով մեղմացվել է Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Թրամփը վերականգնել է արգելքը նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Կուբայի կառավարությունը նաև հայտարարել է կարևորագույն ծառայությունները պաշտպանելու նոր միջոցառումների մասին։

«Կուբան այս պահին ձախողված է։ Մենք հիմա բանակցում ենք Կուբայի հետ, Մարկո Ռուբիոն հիմա բանակցում է Կուբայի հետ, և նրանք անպայման պետք է համաձայնության գան, քանի որ դա իրականում մարդասիրական սպառնալիք է»,- լրագրողներին ասել է  Թրամփը՝ կոչ անելով Հավանային համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։

Թրամփը չի հաստատել Վենեսուելայի նման Կուբայի իշխանության զավթումը, բայց ասել է, որ եթե դիտարկվի այդ միջոցառումը, շատ դժվար գործողություն չի լինի, ինչպես կարելի է պատկերացնել․ «Բայց ես չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։

Անցյալ շաբաթ Կուբայի կառավարությունը պահանջեց, որ վարորդներն օգտագործեն վառելիքի լիցքավորման հավելված՝ բենզալցակայաններում հերթերից խուսափելու համար։ Նույնիսկ այդ դեպքում վարորդները ստիպված են ամբողջ ամիս սպասել՝ բենզին ստանալու համար։

Բենզալցակայաններում բենզինի միջին գինը մոտ 1,30 դոլար է՝ մեկ լիտրի համար։ Սև շուկայում այն ​​կարող է հասնել 6 դոլարի։ Համեմատության համար, Կուբայի պետական ​​ծառայողներն ամսական վաստակում են 20 դոլարից պակաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի