Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. հրդեհվել է Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է փետրվարի լույս 17-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը, գրում է Current time-ը։

Վնասվել է նավթամթերքով պահուստարանը։ Հրդեհն ընդգրկում է մոտ 700 քառակուսի մետր տարածք, այս պահին դեպքի վայրում են գտնվում հրշեջ գնացք և 21 հրշեջ մեքենա։ Ըստ օպերատիվ շտաբի՝ տուժածներ չկան։

Մինչ այս հաղորդվել էր, որ Սևերսկի շրջանի Իլսկի գյուղում, որտեղ գտնվում է գործարանը, անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, չորս մասնավոր տուն վնասվել է։ ԱԹՍ-ի բեկորները վնասել են Կրիմսկի շրջանի Կրասնի գյուղի լոկոմոտիվային դեպոյի շենքը: Անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել նաև Կրասնիի երկաթուղային գծերի վրա, Վարենիկովսկայա գյուղի մասնավոր տան բակում, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզադաշտի մոտ և Սոչիի մի քանի շրջաններում:

Սևաստոպոլը վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակմանն է ենթարկվել, հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Նա ասել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է ավելի քան 24 անօդաչու թռչող սարք։ Նախնական տեղեկություններով՝ մեկ երեխա վիրավորվել է, հայտնել է Ռազվոժաևը։ Անօդաչուի բեկորներն ընկել են քաղաքի տարբեր հատվածներում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի լույս 17-ի գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի