Թրամփն Ուկրաինային խորհուրդ է տվել «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»

Լուրեր

28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժնևում Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային՝ «հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ», գրում է Meduza-ն։

Air Force One-ի ինքնաթիռում լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, թե ինչ է նա ակնկալում փետրվարի 17-18-ը նախատեսված եռակողմ հանդիպումից։

«Ամեն ինչ շատ պարզ է լինելու։ Ավելի լավ է՝ առայժմ Ուկրաինան հնարավորինս շուտ նստի բանակցությունների սեղանի շուրջ, դա է ամբողջը, ինչ ձեզ կասեմ։ Մենք այնպիսի դիրքում ենք, որ ուզում ենք՝ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Թրամփը։

Փետրվարի 17-18-ը Ժնևում նախատեսվում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը կներկայացնեն Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք արդեն Մայամիից մեկնել են Ժնև։

Եռակողմ հանդիպումից մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, և որ Վլադիմիր Զելենսկին «պետք է գործի», հակառակ դեպքում, նա «կկորցնի հիանալի հնարավորությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի