Կրեմլը կտրականապես հերքում է Նավալնիի թունավորման մեղադրանքները

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

Կրեմլը կտրականապես հերքում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մեղադրանքները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի քանի երկրների կողմից տարածված համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ Նավալնին թունավորվել է էպիբատինով, և որ միայն ռուսական պետությունն ուներ այն օգտագործելու հնարավորություն, գրում է Ինտերֆաքսը։

Հարցին՝ ինչպե՞ս է Կրեմլն արձագանքում այս հայտարարությանը, Պեսկովը պատասխանել է․ «Շատ բացասական։ Մենք, բնականաբար, չենք ընդունում նման մեղադրանքները. մենք համաձայն չենք դրանց հետ, դրանք համարում ենք կողմնակալ և որևէ բանով  չհիմնավորված։ Եվ, ըստ էության, մենք վճռականորեն մերժում ենք դրանք»։

Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները համատեղ հայտարարություն էին տարածել, որում նշվում է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական գաղութում էպիբատինով, որը հարավաֆրիկյան գորտից ստացված թույն է։ Նման եզրակացության են հանգել անկախ հետազոտողները, որոնք վերլուծել են ռուս քաղաքական գործչի՝ ընտանիքի կողմից ստացված բիոպսիայի նմուշները։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ միայն Ռուսաստանի կառավարությունը կարող էր թունավորել Նավալնիին բանտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի