Պեսկովը հայտնել է, որ տարածքների հարցը կքննարկվի Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում

Լուրեր

28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
Բոլորը

Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններում քննարկվող թեմաների շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիում նախորդ խորհրդակցությունների ժամանակ, ուստի ռուսական պատվիրակությունը կընդլայնվի և կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտարարել է Կրեմլի խոսնսակ Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Եկեք հիշենք Պուտինի՝ բազմիցս արված հայտարարությունն այն մասին, որ Մեդինսկին ռուսական բանակցային պատվիրակության ղեկավարն է։ Պուտինն այս հայտարարությունն արել է Աբու Դաբիում առաջին փուլից առաջ, ընթացքում և այլն։ Մեդինսկին մնացել է մեր բանակցային պատվիրակության ղեկավարը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ժնևում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության կազմի փոփոխությունը և Մեդինսկիի վերադարձը որպես պատվիրակության ղեկավար։

Նրա խոսքով՝ Մեդինսկին ներկա չի եղել Աբու Դաբիում կայացած խորհրդակցություններին, «քանի որ քննարկումները կենտրոնացած էին անվտանգության, ռազմական ոլորտին անմիջականորեն վերաբերող հարցերի վրա, այդ պատճառով ռուսաական խումբը այնտեղ գլխավորում էր Կոստյուկովը (ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկով ), և այն բաղկացած էր զինվորականներից»։

«Այս անգամ մենք մտադիր ենք քննարկել հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ գլխավոր հարցերը, որոնք վերաբերվում են տարածքներին և մեր ունեցած պահանջների հետ կապված մնացած ամեն ինչին։ Գլխավոր բանակցող Մեդինսկիի ներկայությունն այժմ անհրաժեշտ է»,- հավելել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «պատվիրակությունն այս անգամ ընդլայնված կլինի։ Մեդինսկիից բացի՝ կլինեն Գալուզինը (Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը) և ուրիշները»։ Պեսկովը նաև դրական է պատասխանել պատվիրակության կազմում Կոստյուկովի ներգրավման մասին հարցին։

Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի