Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին տեղեկացվել է փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու կասկածանքի մասին, հայտնում է  Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (SAPO) տելեգրամյան գրառման մեջ։ Գալուշչենկոն ձերբակալվել է երեկ՝ երկրից դուրս գալու փորձի ժամանակ, գրում է The Insider-ը։

Քննության  տվյալներով՝ հանցավոր կազմակերպության անդամները 2021 թվականի փետրվարին Անգիլայում հիմնադրամ են գրանցել։ Հիմնադրամը նախատեսված էր «մոտավորապես 100 միլիոն դոլար «ներդրումներ» ներգրավելու համար»։

Գերատեսչությունը ներդրողների թվում նշում է Գալուշչենկո ընտանիքին։ Նրա ներգրավվածությունը թաքցնելու համար ստեղծվել է ընկերությունների ցանց, որտեղ նրա նախկին կինը և չորս երեխաները հանդես են եկել որպես շահառուներ։ Ընկերությունները սկսել են գնել հիմնադրամի բաժնետոմսերը, իսկ հանցավոր կազմակերպության անդամները միջոցներ են փոխանցել հիմնադրամի՝ Գալուշչենկոյի անունից շվեյցարական բանկերում բացված հաշիվներին։

Մոտավորապես 7,4 միլիոն դոլար փոխանցվել է նախկին նախարարի ընտանիքի կողմից կառավարվող հաշիվներին։ Ընտանիքը ստացել է ևս 1,3 միլիոն շվեյցարական ֆրանկ և 2,4 միլիոն եվրո կանխիկ կամ շվեյցարական հաշիվներին բանկային փոխանցմամբ։ Միջոցների մի մասն օգտագործվել է «հեղինակավոր շվեյցարական հաստատություններում» ուսման վարձը վճարելու համար և մուտքագրվել նախկին կնոջ հաշիվներին։ Մյուս մասը դրվել է դեպոզիտային հաշվին, որից Գալուշչենկո ընտանիքը ստացել է լրացուցիչ եկամուտ։

Գերման Գալուշչենկոն Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունը ղեկավարել է 2021 թվականի ապրիլից մինչև 2025-ի հուլիսը։ Այնուհետև նա ստանձնել է արդարադատության նախարարի պաշտոնը, որից ազատվել է անցյալ տարվա նոյեմբերի 19-ին՝ էներգետիկայի ոլորտում հափշտակությունների հետ կապված գործում նրա անվան հայտնվելուց հետո։

Նախօրեին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի  քննիչները նախկին էներգետիկայի նախարարին ձերբակալել էին  «Միդաս» գործողության շրջանակում՝ պետական ​​սահմանը հատելու փորձի ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի