4 օր առաջ եմ ասել, ինչի նոր հիշեցիք, որ պիտի արվի. Ավինյանը` Շիրակի փողոցի փոսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ ենթականերից պահանջեց ներկայացնել հստակ թվեր՝ փոսալցման ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։

«Պարոն քաղաքապետ, ուրբաթ օրվանից սկսել ենք բուն փոսալցման աշխատանքները։ Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի ընթացքում մոտավորապես կտրվել է 4500 քառակուսի մետր տարածք և արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։ Նաև միաժամանակ արվել են 1000-ից ավելի տեղային լուծումներ, այսինքն՝ հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավելի փոսերին։ Ունեցել ենք միայն բարդություն շաբաթ օրը եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել»,- զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը։

Քաղաքապետը հետաքրքրվեց նաև ստացված ահազանգերի քանակով։

«Մեզ մոտ շինբարեկարգման վարչության տակ գտնվող փողոցների ահազանգը 300-ից փոքր-ինչ անցել է։ Բայց դեռ չենք նվազեցրել այն փոսերը, որոնք արել ենք ուրբաթ, շաբաթ, կիրակի»,- ասաց Թևոսյաանը։

Ավինյանը հավելեց, որ կան փոսեր, որոնք վտանգավոր են և հետաքրքրվեց Շիրակի փողոցում իրականացված փոսալցման աշխատանքներից։ Պարզվեց՝ որևէ աշխատանք դեռ չի իրականացվել։

«Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանք չի կատարվել։ Էս պահին չի կատարվել։ Բայց, եթե թույլ տաք, պարոն քաղաքապետ, էսօրվանից մեր կողմից աշխատանքներ են տարվելու էդ մեծ փոսերը լցնելու»,- հայտարարեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։

Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը դժգոհեց, որ այդ մասին հանձնարարել էր դեռ օրեր առաջ։

«Պարոն Գաբրիելյան, ես դա Ձեզ մի չորս օր առաջ եմ ասել, երեք-չորս օր առաջ։ Ինչո՞ւ նոր հիշվեց, որ դա պետք է այսօր արվի էլի»,- ենթակային դիտողություն արեց քաղաքապետը։

Շենգավիթի թաղապետն էլ փորձեց պարզաբանել։

«Անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ հետո անձրև է եկել, լվացել, մեքենաների հետ տարել է»,- ասաց Գաբրիելյանը։

Քաղաքապետը հանձնարարելց շաբաթվա ընթացքում ներկայացնել կատարված աշխատանքների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև օրական հաշվետվություն՝ ծավալների և տոկոսային ցուցանիշների վերաբերյալ։

«Եղավ»,- կարճ արձագանքեց շինբարեկարգման վարչության պետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան