Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիայի ԱԳ նախարար

Լուրեր

30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
Բոլորը

Այն նարատիվը, թե Էստոնիան Եվրոպայի ամենախոցելի երկրներից մեկն է, «ֆեյք նյուզ» է, DW-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Մենք հստակ գիտենք՝ ինչ անել։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հնարավոր ներխուժմանը, և զսպման մակարդակը իրականում շատ բարձր է»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ Էստոնիան համարվում է ՌԴ հնարավոր ներխուժման առաջին թիրախներից մեկը, Ցահքնան ընդունել է, որ «եթե պարզապես նայենք քարտեզին, դա շատ տրամաբանական է»։ Սակայն, նրա խոսքով, իրական կյանքում Էստոնիան էականորեն ավելացնում է իր կարողությունները։

«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։ Մենք արդեն ունենք պաշտպանության նոր պլաններ, ինչը նշանակում է, որ մենք պարզապես չենք սպասում։ Եթե Ռուսաստանը ներխուժի մեր տարածք, սկսելով դիմադրությունը՝ մենք պատերազմը կտեղափոխենք Ռուսաստանի տարածք»,-նախազգուշացրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Այս համատեքստում նրան անհանգստացնում է «քաղաքական կամքը»․ «Մեզ անհանգստացնում է Եվրոպան՝ արդյոք Եվրոպան պատրաստ է որոշում կայացնել, ոտքի կանգնել և դառնալ ավելի ուժեղ»։