Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն գրասենյակի (НАБУ) աշխատակիցները կիրակի, փետրվարի 15-ին, ձերբակալել են էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոյին։ Նա ներգրավված է Ուկրաինայի «Էներգոատոմ» պետական ընկերությունում մեծածավալ կաշառք ստանալու գործով, հայտնում է DW-ն։

«Այսօր պետական սահմանը հատելիս НАБУ-ի հետաքննիչները ձերբակալել են էներգետիկայի նախկին նախարարին «Միդաս» գործի շրջանակում», – նշված է հակակոռուպցիոն գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերման Գալուշենկոն Ուկրաինայի էներգետիկայի նախարարն էր 2021 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսը, այնուհետև Վլադիմիր Զելենսկին նշանակեց նրան երկրի արդարադատության նախարար։ Նոյեմբերի 10-ին НАБУ-ն խուզարկություններ իրականացրեց Գալուշենկոյի տանը, «Էներգոատոմում», ինչպես նաև երկրի նախագահի երկարամյա գործընկեր, «Կվարտալ 95» ստուդիայի համահիմնադիր Թիմուր Մինդիչի տանը։

2025 թվականի նոյեմբերի 10-ին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց «Էներգոատոմ» ընկերությունում հանցավոր կազմակերպության գործունեության բացահայտման մասին։ Նշվում է, որ սխեմայի մասնակիցները պետական ընկերության մատակարարներից և կապալառուներից պահանջում էին պայմանագրերի գումարների 10-15 տոկոսը որպես «ատկատ»՝ սպառնալով արգելափակել արդեն մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կամ զրկել մատակարարի կարգավիճակից։

Հետաքննության վարկածով՝ սխեմայի մասնակիցները նաև փողերի լվացում էին իրականացրել՝ ներկայացնելով դրանք որպես Ռուսաստանի հարվածներից «Էներգոատոմի» էներգետիկ օբյեկտների պաշտպանության ծախսեր։

Այս գործի շրջանակում Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը կալանավորվել է երկու ամսով, նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հարցաքննվել է, իսկ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի մոտ իրականացվել է խուզարկություն։ Դրանից կարճ ժամանակ անց Երմակը հրաժարական է ներկայացրել։