Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին՝ կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզին-։

Փոխնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության համատեքստում Մոսկվայի համար գլխավորն այն է, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Երևանը մնում է միավորման լիիրավ անդամ։

«Մենք Հայաստանը չենք թողնում դաշնակցային փոխգործակցությունից դուրս, պահպանում ենք նրա համար կազմակերպության գծով մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին՝ արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ դրանց համապատասխանությանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ 2020 թվականի պատերազմից և հատկապես 2021–2022 թվականներին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումներից հետո Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով գործնական աջակցություն։ Սակայն կազմակերպությունը սահմանափակվել է հայտարարություններով և դիտորդական քայլերով՝ չտրամադրելով ռազմական օգնություն, ինչը Հայաստանում ընկալվել է որպես դաշինքային պարտավորությունների չկատարում։

Արդյունքում Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները մտել են սառեցման փուլ․ Հայաստանը հրաժարվել է մասնակցել մի շարք միջոցառումների և զորավարժությունների, չի ստորագրել որոշ փաստաթղթեր։ Այս պահին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն ակտիվ գործակցությունը փաստացի կասեցված է, իսկ հարաբերությունների ապագան՝ անորոշ։