Բրազիլիան առաջին ոսկե մեդալը նվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքում չեմպոնի տիտղոսը նվաճեց Բրազիլիան ներկայացնող Լուկաս Պինեյրո Բրոտենը։ 25-ամյա մարզիկը նվաճեց Բրազիլիայի առաջին ոսկե մեդալը ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ։ Նա լավագույն արդյունքը գրանցեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փորձի ժամանակ (2.25,0)։

Պինեյրո Բրոտենը մինչև 2024 թվականը հանդես է եկել Նորվեգիայի դրոշի ներքո, իսկ Բրազիլիայի հավաքականում նորամուտը նշել է 2024թ․ հոկտեմբերին։

Այս մրցաձևում օլիմպիական փոխչեմպիոն դարձավ շվեյցարացի Մարկո Օդերմատը, լավագույ եռյակը եզրափակեց Շվեյցարիայի մեկ այլ ներկայացուցիչ Լոիկ Մեյարը։

Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը 2:50.58 արդյունքով գրավեց 59-րդ տեղը։ Առաջին փորձից հետո հայ լեռնադահուկորդը 63-րդն էր (1:28.91), երկրորդի ժամանակ բարելավեց դիրքը (1:21.67)։

Փետրվարի 16-ին Հարություն Հարությունյանը կմասնակցի նաև ոլորավայրէջքի մրցմանը։

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգան գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը, որոնք սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին:

Ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն արդեն ավարտել են դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։