Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Ռուս ուղղափառ եկեղեցու Աստանայի և Ալմաթիի թեմի նախկին քահանա Յակով Վորոնցովը ձերբակալվել է Ալմաթիում։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գալիմ Նուրպեիսովը, գրում է Current time-ը։

Լրագրող Դանիյար Մոլդաբեկովն առաջինն է հայտնել հոգևորականի ձերբակալման մասին: Ըստ լրագրողի՝ գիշերն անվտանգության ուժերը ներխուժել են նրա տուն, խուզարկել  և տարել ոստիկանական բաժանմունք։

Փաստաբանի խոսքով՝ նրա դեմ կազմվել է վարչական արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 440-1 հոդվածի համաձայն (թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործում): Ավելի ուշ հաղորդվել է, որ նա կալանավորվել է 10 օրով: Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:

Վորոնցովը Ռուս Ուղղափառ եկեղեցու այն սակաբաթիվ քահանաներից է, որն առաջին իսկ օրերից բացահայտորեն դատապարտել է ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա: Նա նաև հայտարարել է, որ Ղազախստանում պետք է ստեղծվի Մոսկվայից անկախ եկեղեցու ներկայացուցչություն: 2023 թվականին Ռուս Ուղղափառ եկեղեցին կարգալույծ է արել քահանային։

2023 թվականի դեկտեմբերին Ղազախստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Դրանից հետո Յակով Վորոնցովը դիմել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Նա նշել է, որ իր վրա գործադրվող ճնշման հետևում կանգնած են Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի ներկայացուցիչները՝ պնդելով, որ նրանք փորձում են խանգարել իրեն Ղազախստանում Ռուս ուղղափառ եկեղեցուց անկախ եկեղեցի հիմնելուն։

2025 թվականի մայիսին Վորոնցովը հայտարարել է, որ գործը կարճվել է՝ հանցագործության ապացույցների բացակայության պատճառով։ Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի թեմի ներկայացուցիչները հերքել են քրեական գործին իրենց առնչությունը և հրաժարվել մեկնաբանել քահանայի հայտարարությունները։

2026 թվականի փետրվարի 10-ին Վորոնցովը հայտարարել էր, որ Ալմաթիի դատարանն ընդունել է իր հայցը Արդարադատության նախարարության դեմ՝ «Կրոնական միավորման գրանցումից հրաժարվելու մասին» որոշումը անվավեր ճանաչելու և չեղյալ հայտարարելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի