ՀՀԿ խորհրդի կազմը տասնյակներով լքում են. ովքե՞ր են նրանք

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը լքել է մոտ 30 հոգի: Այս տեղեկությունը Factor.am-ին փոխանցել էին ՀՀԿ-ի աղբյուրները:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նաև ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը և ասաց, որ խոսքը 22 անդամի մասին է: Տարօրինակը, սակայն, այն է, որ Թադևոսյանը հրաժարվում է նշել այն անձանց անունները, որոնք լքել են ՀՀԿ խորհուրդը:

Մեր տեղեկություններով՝ խորհրդից հեռացել են բնապահպանության նախկին փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը:

ՀՀԿ խորհուրդը լքողների մասին տեղեկություններ հրաժարվեցին տալ նաև ՀՀԿ ղեկավար կազմի մյուս ներկայացուցիչները: Նրանք պնդում էին, որ դա Ռուբեն Թադևոսյանի պարտականությունն է, իսկ Թադևոսյանը հակադարձում էր, որ իր պարտականությունը չէ:

Factor.am-ը տեղեկություն ստացավ, որ ՀՀԿ խորհրդի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած նիստին ներկա չեն եղել բոլոր անդամները: Հատկապես աչքի է ընկել Տարոն Մարգարյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը:

Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին շրջանում՝ իշխանափոխությունից հետո, չեն ներկայանում ՀՀԿ ԳՄ նիստերին:

Տեղեկացանք նաև, որ Տարոն Մարգարյանը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին: Նա չի ցանկանում աչքի ընկնել, քանի որ առանց այն էլ կոռուպցիոն գարծարքներում իր անունն է շրջանառվում:

Հայկ Վարդանյան