Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուխտայում «Լուկօյլի» գործարանի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.02.2026 | 17:33
ՌԴ Ուխտայի նավթավերամշակման գործարանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Կոմիի Հանրապետության ղեկավար Ռոստիսլավ Գոլդշտեյնը, գրում է Meduza-ն։
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Գոլդշտեյնն ավելի ուշ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի մասին տագնապի ռեժիմը չեղարկվել է, Սիկտիվկարի և Ուխտայի օդանավակայանները վերսկսել են իրենց բնականոն գործունեությունը։
Տելեգրամ ալիքները հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Լուկօյլ-Ուխտանեֆտեպերերաբոտկա» նավթավերամշակման գործարանի վրա, որը «Լուկօյլ»-ի մաս է կազմում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի