«Մտահոգված ենք Ռուսաստանի և Իրանի համագործակցությամբ ու պատրաստ չենք ԻՊ-ն փոխել Իրանի հետ». Նեթանյահու

Լուրեր

12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
Բոլորը

Սիրիայում տոննաներով քիմիական զենք է մնացել. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ իսրայելական 9-րդ ալիքին տված հարցազրույցում. հաղորդում է ТАСС-ը:

Այնուհետև նշել, որ Իսրայելը մտահոգված է Ռուսաստանի և Իրանի համագործակցությամբ: «Ռուսաստան-Իրան առանցքի առկայության փաստը մեզ շատ է մտահոգում, – ասել է վարչապետն ու շարունակել,- մենք ասում ենք, որ Իրանը, և ես ասացի այդ մասին Վլադիմիր Պուտինին, վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլև, վերջին հաշվով, նաև ձեզ համար»:

Ռուսաստանը ցանկանում է թույլ չտալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը, «կոտրել նրան», շարունակել է Իսրայելի վարչապետը: «Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ԻՊ-ը փոխել Իրանի հետ, որպեսզի «Հեզբոլլահ»-ը կամ շիա աշխարհազորայիններն օգտագործեն սիրիական տարածքը, Գոլանի բարձունքների սիրիական մասը՝ մեզ վրա հարձակվելու համար»,- ասել է Նեթանյահուն: