Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

Ալբանիայում սկանդալ է ծագել աշխարհում առաջին վիրտուալ նախարարի՝ արհեստական բանականության (AI) հիմքով ստեղծված Դիելլայի շուրջ։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դերասանուհի Անիլա Բիշան, որի դեմքն օգտագործվել է AI պաշտոնյայի կերպարը ստեղծելու համար, դատի է տվել Ալբանիայի կառավարությանը, վարչապետ Էդի Ռամային և AI-ը մշակած ընկերությանը։

Բիշայի խոսքով՝ իր կենսաչափական տվյալների օգտագործման պայմանագիրը ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ Բացի այդ, պայմանագիրը նախատեսում էր, որ նրա դեմքը կարող է օգտագործվել միայն ազգային պետական ծառայությունների e-Albania հարթակում։ Դերասանուհին պնդում է, որ իր կերպարի հետագա և չարտոնված օգտագործումը իրեն հասցրել է զգալի և անուղղելի վնաս։

Կառավարության խոսնակ Մանջոլա Խասան հայցը անվանել է «անիմաստություն», սակայն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է հարցը վերջնականապես լուծել դատարանում։

Դիելլան ներկայացվել էր 2025 թվականի սեպտեմբերին վարչապետ Էդի Ռամայի կողմից։ Վիրտուալ նախարարի հիմնական առաքելությունը պետական գնումների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարն է։

Այս գործը կարող է դառնալ նախադեպային՝ բարձրացնելով կարևոր իրավական և էթիկական հարցեր․ ո՞ւմ է պատկանում իրական մարդու հիմքով ստեղծված թվային կերպարը, և ի՞նչ սահմաններում կարող է պետությունը օգտագործել անձի կենսաչափական տվյալները արհեստական բանականության նախագծերում։