Shield AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նախարար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին։

«Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI ընկերության Կառավարության հետ կապերով փոխնախագահ Չիպ Բյուրքհալտերը։

Իր խոսքում նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Shield AI ընկերության միջև պաշտպանական ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա զարգացման մեծ ներուժը։ Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում առկա բարձր որակավորում ունեցող ինժեներական ներուժը և պաշտպանական տեխնոլոգիաներում համագործակցության լայն ուղղությունները։

Քրիս Բրինքլինն իր հերթին ներկայացրել է Shield AI ընկերության գործունեությունն ու տեխնոլոգիական լուծումները՝ առանձնահատուկ անդրադառնալով արհեստական բանականության և ինքնավար համակարգերի ոլորտում ընկերության փորձին։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով փորձի փոխանակման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման պատրաստակամությունը։

Քննարկման առանցքում են եղել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինքնավար ծրագրային հարթակների (autonomy software platform) կիրառումը, փորձի փոխանակումը և գիտահետազոտական ու փորձարարական զարգացման ծրագրերը։

Shield AI-ն ամերիկյան ավիատիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաների ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։ Ընկերությունը մշակում է առաջատար արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար լուծումներ, որոնք նախատեսված են տարբեր ռազմական հարթակների համար՝ ներառյալ օդանավերը, անօդաչու թռչող սարքերը, նավերը, արբանյակները և ստորջրյա համակարգերը՝ աջակցելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և նրա դաշնակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։