ԵՄ-ն հաստատել է Վրաստանի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցումը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Եվրամիությունը հաստատել է վրացական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու որոշումը՝ նախկինում ընդունված նոր մեխանիզմի համաձայն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակի։

Ինչպես և սպասվում էր՝ Հունգարիան և Սլովակիան դեմ են հանդես եկել այդ քայլին, սակայն դա չի ազդել վերջնական որոշման վրա։ Ըստ Յոզվյակի՝ այն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի սկզբին։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Եվրամիությունը գործարկեց առանց վիզայի ռեժիմի կասեցման թարմացված մեխանիզմը։ Դրա հաստատումից հետո հայտնի դարձավ, որ այն կարող է ազդել Վրաստանի վրա՝ Բրյուսելից և այլ եվրոպական մայրաքաղաքներից իշխող կուսակցության քաղաքականության նկատմամբ քննադատության աճի ֆոնին։ Որոշումը պարտադիր է կատարման ԵՄ բոլոր երկրների համար:

Նախկինում, Բրյուսելում կայացված որոշմանը հակառակ, դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի տերերը, այդ թվում՝ «Վրացական երազանքի» կառավարության անդամները, կարող էին առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիա։

ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ եթե Վրաստանի կառավարության քաղաքականությունը չփոխվի, դիվանագիտական ​​անձնագրերի տերերի համար առանց վիզայի ռեժիմի վերացումից հետո միջոցառումները կարող են տարածվել երկրի ամբողջ բնակչության վրա։

Թբիլիսին հրաժարվում է կատարել ԵՄ պայմանները, այդ թվում՝ վիճահարույց օրենքների չեղարկումը: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության հնարավոր կասեցումը երկրի համար «գոյաբանական հարց» չէ՝ ի տարբերություն խաղաղության և կայունության պահպանման:

Վրաստանում դիվանագիտական ​​անձնագրեր տրամադրվում են երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, վարչապետին և խորհրդարանի խոսնակին (և նրանց ամուսիններին), նախարարներին և նրանց տեղակալներին, խորհրդարանի անդամներին, կաթողիկոս-պատրիարքին և այլոց։

Ծառայողական անձնագրեր տրամադրվում են նախարարությունների և գերատեսչությունների մի շարք պաշտոնյաների, իրավապահ մարմինների, դատարանների և դատախազության աշխատակիցներին, ինչպես նաև դիվանագիտական ​​առաքելությունների վարչական և տեխնիկական անձնակազմի և այլ պետական ​​ծառայողներին՝ հաստատված քվոտաների համաձայն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի