Թուրքիայի արդարադատության նախարար է նշանակվել Ստամբուլի դատախազը, որը գլխավորում է ընդդիմության դեմ հետաքննությունները

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին նշանակել է արդարադատության նախարար, գրում է Turkish Minute-ը:

43-ամյա Գյուրլեքը լայնորեն հայտնի է ընդդիմադիր քաղաքական գործիչների, հիմնականում՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) գործիչների դեմ հետաքննությունների վերահսկմամբ և նրանց դեմ դատական ​​հայցեր ներկայացնելով՝ իր գործողությունների քննադատության պատճառով։

Որպես Թուրքիայի ամենամեծ քաղաքի գլխավոր դատախազ՝ Գյուրլեքն անցյալ տարվա մարտին Ստամբուլի ազդեցիկ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքի օրդեր էր տվել, մի քայլ, որը համարվում է քաղաքական դրդապատճառներ ունեցող և հանգեցրել է երկրի վերջին տասնամյակում ամենածանր փողոցային անկարգություններին։

Ձերբակալումը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի օր առաջ այն բանից, երբ Իմամօղլուն, որը համարվում էր միակ քաղաքական գործիչը, որը կարող է հաղթել Էրդողանին ընտրություններում, նշանակվել էր CHP-ի թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Հետագայում նա ձերբակալվեց։

Արդարադատության նախկին փոխնախարար Գյուրլեքը հակառակորդների կողմից մեղադրվում է Էրդողանի մրցակիցներին հետապնդելու մեջ։ Գյուրլեքի՝ Ստամբուլի գլխավոր դատախազի պաշտոնում 2024 թվականի հոկտեմբերին նշանակվելուց ի վեր ձերբակալվել է CHP-ի ավելի քան 15 քաղաքապետ, որոնց մեծ մասը՝ կոռուպցիայի մեղադրանքներով։ Նա նաև հետաքննություն է սկսել CHP-ի հարյուրավոր անդամների նկատմամբ՝ կաշառակերությունից մինչև ահաբեկչական կապերի և նախագահին վիրավորելու մեղադրանքներով։

Գյուրլեքն արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Յըլմազ Թունչին։

Հաղորդվում է նաև ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի հրաժարականի մասին։ Այս պաշտոնը կվստահվի Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի