Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին

Լուրեր

22.09.2026 | 10:55
«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի տարածքում գտնվող 1 հա հողը կվերադարձվի պետությանը
22.09.2026 | 10:44
Գեորգի Հարությունյան. «Լատվիայի հավաքականը բարդ մրցակից է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 10:36
Հարթագյուղում փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն
22.09.2026 | 10:22
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ գնահատել եվրաինտեգրման վտանգները
22.09.2026 | 10:13
Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում վաղ առավոտյան չհայտարարված այց է իրականացրել
22.09.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ
22.09.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.09.2026 | 09:33
Փաշինյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
21.09.2026 | 23:16
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
21.09.2026 | 22:48
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
21.09.2026 | 22:34
Բռնցամարտի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը
21.09.2026 | 22:16
ԵՄ-ն մոտ է Ուսմանովին պատժամիջոցների ցանկից հանելու՝ Փարիզի պահանջի շուրջ գործարքին՝ Բաքվում բանտարկված ֆրանսիացիների ազատ արձակման դիմաց
21.09.2026 | 21:59
Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
21.09.2026 | 21:46
Կրթությամբ, աշխատանքով, վճարված հարկերով ուժեղացրեք ձեր պետությունը, և ձեր պետությունն ավելի կուժեղացնի ձեզ. վարչապետ
21.09.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները՝ հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք ինքնիշխան պետություններ են և ունեն ինքնիշխան իրավունք ՝կառուցելու իրենց հարաբերությունները տարբեր երկրների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մոսկվան շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում և մտադիր է շարունակել դա, հավելել է նա։

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեզ համար, այլև նրանց համար»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի