Ինչպես է վերահսկվելու օտարերկրյա հեռուստածրագրերի բովանդակությունը Հայաստանում․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով մենք ձեզ, սիրելի պատգամավորներ, առաջարկում ենք նոր կարգավորումներ սահմանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

26 հեռուստաալիքներ կան, որոնք ամբողջ հանրապետությունով 100 տոկոսանոց սփռում ունեն և անվճար են քաղաքացիների համար։ Հայրապետյանի խոսքով՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրությունը, որը ընդունվել է 2020 թվականի հուլիսին, կարգավորում է միայն հանրային մուլտիպլեքսի տիրույթը:

«Օրեցօր ավելի ու ավելի շատ մյուս մակարդակներում են մեր քաղաքացիները սկսում օգտվել, տարատեսակ մեդիա կոնտենտ ստանալ, ինչը նշանակում է, որ օրեցօր այս օրենքը ավելի ու ավելի քիչ թվով շահառուների համար է կարգավորումներ նախատեսում, այսինքն՝ ավելի մեծ հատվածը մնում է բաց օրենքի կարգավորումների տեսանկյունից: Եվ ահա, մենք առաջարկում ենք, որ այն կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հիշեցնեմ՝ այն 26 հեռուստաալիքների համար՝ հանրապետական, մայրաքաղաքային և մարզային, դրանք պետք է տարածվեն հետայսու նաև ցանցային օպերատորների համար, այսինքն՝ կաբելային հեռուստաալիքների պարագայում ևս այդ կարգավորումները պետք է տարածվեն»,-նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։