Խարկովի մարզում ռուսական հարվածի հետևանքով 4 զոհ կա, այդ թվում՝ 3 երեխա

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Բոգոդուխիվում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել, գրում է Current time-ը։

Նա մանրամասնել է, որ զոհվածների թվում երեք երեխա կա՝ երկու 1 տարեկան տղաներ և 2 տարեկան աղջիկ, ինչպես նաև նրանց հետ գտնվող 34-ամյա տղամարդը։

Եվս 2 մարդ վիրավորովել է։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ վիրավորներից  մեկը 35-ամյա հղի կին է։ Նշվում է, որ հարվածը հասցվել է մասնավոր տանը։

Ուկրաինական ռազմաօդային ուժերը  հայտնում են, որ լույս չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 129 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 112-ը «խոցվել կամ ճնշվել» են առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ութ վայրերում գրանցվել է 15 հարվածային անօդաչու թռչող սարքի հարված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի