Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նորից խախտել է «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պետք է պատրաստեր ՀՀ-ի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները 2024թ. հաշվետու ժամանակահատվածի համար:

ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 360 կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հիման վրա պատրաստված համախմբված հաշվետվությունը։ Սակայն օրենքը սահմանում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է պատրաստի «Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները»։ 360 կազմակերպությունների հաշվետվությունների հիման վրա պատրաստված համախմբված ֆինանսական հաշվետվությունը չի բավարարում օրենքի պահանջը։

Դեռ 2021թ նշել էի, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խախտել է օրենքը։ Սա Փաշինյանի Կառավարության կողմից այս օրենքը խախտելու երկրորդ դեպքն է։

2021թ ՀՀ կառավարությունը գնաց օրենքով նախատեսված ժամկետները փոխելու ճանապարհով։ Ազգային ժոդովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հայտարարեց, որ «այս նախագծի հեռահար նպատակներից մեկն այն է, որ վերջնարդյունքում մենք նախատեսում ենք ունենալ համախմբված պետական հատվածի ֆինանսական հաշվետվություններ»։ 2021թ մարտի 4-ին ԱԺ-ն սահմանեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պետք է պատրաստի 2024թ հաշվետու ժամանակահատվածի համար։

Ազգային ժողովի նիստի ժամանակ օրենքի նախագծի վերաբերյալ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնելիս հանձնաժողովի անդամ, այժմ արդեն Հաշվեքննիչ պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը  հայտարարեց, որ «այս փոփոխությունների արդյունքում մենք կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահական հաշվառում պետական համակարգում, նաև հնարավորություն կտանք՝ ներքին աուդիտի և Հաշվեքննիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ստեղծել բազա»։ Ավաղ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հերթական անգամ բավարար չափով չէր իրացրել իր վերահսկողական գործառույթը, չէր հետաքրքրվել, թե ինչու 2020թ ՀՀ կառավարությունը չկատարեց օրենքի պահանջը, չփորձեց գնահատել, թե արդյոք ՀՀ կառավարությունն ունի՞ 2024թ համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու բավարար կարողություն և ցանկություն։

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը վկայում է, որ չնայած նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել, Փաշինյանի կառավարությունը չի կատարել 2024թ համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու 2021թ տված խոստումը և նորից խախտել է «Հանրային հատվածի կազմակերպություն­ների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջը։

2014թ ի վեր ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումն ու մասնագետները հսկայական աշխատանք են կատարել հանրային հատվածում հաշվապահական հաշվառումը բարելավելու ուղղությամբ։ Սակայն այդ աշխատանքը Փաշինյանի կառավարության կողմից չի կարևորվում, քանի որ չի կարևորվում հաշվետու ու թափանցիկ գործունեությունն ընդհանրապես։ SIGMA-ի գնահատականները և միջազգային այլ գործընկերների փաստաթղթեր դա են վկայում։

Արտակ Քյուրումյան