«Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել է Վենսին Բաքու այցից առաջ

Լուրեր

28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի կառավարամետ քաղաքացիական հասարակության մի խումբ անդամներ դիմել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով աջակցել 1990-ականների սկզբին Հայաստանից «արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։ Բաց նամակը հրապարակվել է Վենսի՝ Ադրբեջան այցից մեկ օր առաջ, գրում է OC-media-ն։

Նամակում հիշատակվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որը նախատեսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիներին պետք է թույլատրվի վերադառնալ։ Այս հայեցակարգը չի ներառում նմանատիպ դրույթ Ադրբեջանից տեղահանված հայերի համար և լայնորեն դիտվում է որպես հայկական տարածքի նկատմամբ իրեդենտիստական ​​​​պահանջների ընդունում։

Նամակը սկսվում է՝ ընդգծելով, թե «Ադրբեջանը պատմականորեն ներդրումներ է կատարել իր բազմազան կրոնական ժառանգության պաշտպանության գործում», մեջբերելով այնպիսի օրինակներ, ինչպիսիք են Վատիկանի հետ համագործակցությունը, կաթոլիկության աճը և վերջերս Բաքվում առաջին մորմոնական եկեղեցու բացումը։

Նամակում բացակայում է Բաքվում և այլ քաղաքներում ադրբեջանական ուժերի կողմից Հայ Առաքելական եկեղեցու տարածքների լայնորեն փաստաթղթավորված ոչնչացման և պղծման մասին, որը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից և 2023 թվականի վերջին հարձակումից հետո։ Մյուս կողմից, նամակում նկարագրվում է «ադրբեջանական կրոնական վայրերի ոչնչացումը հայկական ուժերի կողմից ադրբեջանցիների  տեղահանման ֆոնին»։

Նամակը հիմնականում կենտրոնացած էր այս վերջին մասի վրա՝ պնդմամբ, որ Վենսի «աջակցությունը արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հայրենիքներ խաղաղ վերադարձին և Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ավերված կրոնական և մշակութային ժառանգության վայրերի վերականգնմանը կարող է նշանակալի քայլ լինել ճիշտ ուղղությամբ»։

«Մինչդեռ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ձգտում է կառուցողական երկխոսության խաղաղ վերադարձի վերաբերյալ, այս ջանքերը դեռևս փոխադարձ չեն ստացվել: Վերջին հաշվով, արդար և երկարատև խաղաղությունը պետք է ներառի այս անձանց հաշտեցումը և անվտանգ վերադարձը իրենց նախկին տներ»,- եզրափակվում է նամակը, որում կրկին չեն հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հայերը և այլ հայեր, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի