Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից փոխադարձ դիրքորոշման. Կոբախիձեն՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների դիրքորոշումը, որն արտահայտել են Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Իտալիա կատարած այցից հետո։ Վրաստանի վարչապետը նշել է, որ Թբիլիսին բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Վաշինգտոնի վերաբերյալ։ Վրաստանը պատրաստ է վերականգնել իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։

«Սա շատ հստակ դիրքորոշում է, և մենք սպասում ենք փոխադարձ քայլերի»,- հավելել է նա։

Կոբախիձեն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կսպասեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արձագանքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ նշելով, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերականգնումը կախված է ամերիկյան կողմից։

«Մենք սպասում ենք Միացյալ Նահանգների կողմից փոխադարձ դիրքորոշման։ Մենք կսպասենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Մենք կարևոր քայլ ենք կատարել՝ բացահայտորեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը ռազմավարական գործընկերության վերսկսման վերաբերյալ։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք քննարկել բոլոր մանրամասները առանց որևէ պայմանի, և քննարկել դրանք երկու կողմերի շահերն արտացոլող կոնկրետ ուղեցույցով։ Մենք պատրաստ ենք վերսկսել ռազմավարական գործընկերությունը զրոյից։ Սա է մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմից վերջերս ստացված հաղորդագրությունները խրախուսելի են։ Նա հավելել է, որ Թբիլիսին «լիարժեք բաց է հարաբերությունների վերագործարկման և ռազմավարական գործընկերության վերականգնման հարցում»։

«Ամերիկյան կողմից ստացված վերջին հաղորդագրությունները մեզ լավատեսություն են ներշնչում։ Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մեր ցանկությունն է՝ վերականգնել մեր ռազմավարական գործընկերությունը։ Մենք կսպասենք ամերիկյան քայլերին այս ուղղությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Փետրվարի 8-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին խոսել էր  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման և կարճատև գործնական զրույցի մասին, որի ընթացքում ամերիկացի քաղաքական գործիչը հայտարարել է, որ լավ տեղեկացված է Վրաստանի մասին և կվերսկսի հարաբերությունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի