Ռոսկոմնադզորը հայտարարել է Telegram-ի նկատմամբ «սահմանափակումները շարունակելու» մասին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ռոսկոմնադզորը կշարունակի հետևողական սահմանափակումներ կիրառել Telegram մեսենջերի նկատմամբ՝ «Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանությունն ապահովելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու» համար, գրում է Meduza-ն։

Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ «մի շարք մեսենջերներ», այդ թվում՝ Telegram-ը, չեն վերացնում Ռուսաստանի օրենսդրության խախտումները։

«Ռուսաստանի օրենսդրությունը չի կիրառվում, անձնական տվյալները պաշտպանված չեն, չկան արդյունավետ միջոցներ՝ խարդախության և մեսենջերի քրեական ու ահաբեկչական նպատակներով օգտագործման դեմ պայքարելու համար: Հետևաբար, լիազոր մարմինների որոշմամբ, Ռոսկոմնադզորը կշարունակի կիրառել հետևողական սահմանափակումներ՝ Ռուսաստանի օրենսդրության պահպանումն ապահովելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Ռոսկոմնադզորը հավելել է, որ Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը երկրում սոցիալական ցանցերի և ծառայությունների գործունեության վերաբերյալ մնում է անփոփոխ. նրանք պետք է հարգեն երկիրը և նրա քաղաքացիներին, նաև պահպանեն օրենքը։

«Այս կանոնները բաց և հավասար են բոլորի համար՝ սերվերների տեղակայում Ռուսաստանի տարածքում, անձնական տվյալների պաշտպանության ապահովում, քաղաքացիների պաշտպանություն խարդախությունից և ծայրահեղականության և ահաբեկչության կանխարգելման համար պայմանների ստեղծում»,- հայտարարել է Ռոսկոմնադզորը։

Ռուսաստանում օգտատերերը Telegram մեսենջեր մուտքի խնդիրների մասին սկսել էին հայտնել փետրվարի 9-ի առավոտյան։ Ավելի ուշ, ՌԲԿ-ն, հղում անելով ոլորտի աղբյուրներին և համապատասխան գերատեսչություններին, հայտնել էր, որ Ռոսկոմնադզորը խստացրել է մեսենջերի աշխատանքի դանդաղեցումը։

2025 թվականի օգոստոսից ի վեր Ռոսկոմնադզորն արգելափակում է WhatsApp-ի և Telegram-ի միջոցով զանգերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի