ԱՄՆ սենատորները Վենսին կոչ են անում Բաքվում բարձրացնել բանտարկված լրագրողների ազատության հարցը

Լուրեր

28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
Բոլորը

ԱՄՆ երկու դեմոկրատ սենատորներ դիմել են երկրի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով Բաքվում հանդիպումների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում բանտարկված լրագրողների ազատ արձակման հարցը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջին Շահինը X-ում գրառման մեջ խնդրել է Վենսին՝ պահանջել ազատ արձակել Բաքվում «անարդարացիորեն ձերբակալված» մի քանի անձանց՝ տնտեսագետ պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեին, «Ամերիկայի ձայն»-ի նախկին թղթակից Ուլվիյա Ալիին և մեդիա փորձագետ Ալասկեր Մամեդլիին։ Սենատորի խոսքով՝ «նրանց ազատ արձակումը պետք է լինի տարածաշրջանում ԱՄՆ ջանքերի առաջնահերթությունը»։

Մեկ այլ դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը, որը Սենատի բյուջեի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ է, փոխնախագահին ուղղված նամակում ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի հետ կապված լրատվամիջոցների երկու լրագրողների՝ Ուլվիյա Ալիի և Ֆարիդ Մեհրալիզադեի «անարդար բանտարկության» ուղղությամբ և կոչ արել նրանց անհապաղ ազատ արձակել: Սենատորը գրում է, որ այս երկու լրագրողները «ոչ մի վատ բան չեն արել» և միայն պատժվել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող լրատվամիջոցներում աշխատելու համար։

Նամակում նաև նշվում է, որ Ուլվիյա Ալիին ծեծի են ենթարկել կալանքի ընթացքում, նրա առողջական վիճակը վատթարացել է, Ֆարիդ Մեհրալիզադեն չի կարողացել կնոջ կողքին լինել, երբ նրա երեխան ծնվել է, իսկ նրա կինը՝ Նարգիզ Մուխտարովան, այժմ մեկ այլ քրեական գործով է անցնում։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես X-ում դիմել է Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նրան Բաքու այցի ընթացքում «Ալիևի ռեժիմի» հետ հանդիպումներում բարձրացնել քաղբանտարկյալների հարցը։

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերնը նույնպես կոչ էր արել փոխնախագահին աշխատել խղճի բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ Բաքու կատարած այցի ընթացքում պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի