Էլեկտրահաղորդման գծեր ենք կառուցում նաև TRIPP նախագծի միջոցով. Ալիև

Լուրեր

28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանը Սև ծովով դեպի Եվրոպա նոր էլեկտրահաղորդման գծեր է անցկացնում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպմանը։

«Ներկայում մեր կողմից իրականացվող նախագծերից մեկը նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումն է՝ բացի արդեն իսկ գոյություն ունեցողներից, Ադրբեջանից Եվրոպա՝ Սև ծովի հատակով անցնող մալուխի միջոցով, ինչպես նաև TRIPP նախագծի միջոցով, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս նախագիծը հնարավոր է դառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելու համար արդեն շատ բան է արվել: Ծովային նավահանգիստն այժմ կարող է մշակել 15 միլիոն տոննա բեռ, իսկ ընդլայնումից հետո դրա հզորությունը կաճի մինչև 25 միլիոն տոննա, երկաթուղիներն արդիականացվում են:

Ալիևն ընդգծել է, որ կառուցվում է նոր երկաթուղի, որը կանցնի Հայաստանով և, ի վերջո, կդառնա Միջին միջանցքի ևս մեկ շարունակություն:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Հայաստանին խաղաղություն են առաջարկել, և խաղաղությունը ձեռք է բերվել նախագահ Թրամփի օգնությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին։

«Եվ հիմա մենք ոչ միայն վերացրել ենք Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, քանի որ Հայաստանը չունի հուսալի տրանսպորտային և հաղորդակցման ուղիներ, և Ադրբեջանի տարածքով տարանցումը բացառիկ նշանակություն ունի նրանց համար, այլև սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար»,- հայտարարել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի