Իրանը պատրաստ է նոսրացնել հարստացված ուրանը, եթե «բոլոր պատժամիջոցները վերացվեն»

Լուրեր

06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը պատրաստ է նոսրացնել իր բարձր հարստացված ուրանի մակարդակը, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունների վերսկսումից հետո, գրում է France 24-ը։

«Ուրանի 60 տոկոսով հարստացման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան․ Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը նշել է, որ դա կախված է նրանից՝ արդյո՞ք բոլոր պատժամիջոցները կվերացվեն դրա դիմաց», – հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալության ղեկավար Մոհամմադ Էսլամիին։

Չի նշվում, սակայն, արդյո՞ք պահանջը ներառում է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, թե՞ միայն ԱՄՆ-ի կողմից սահմանվածները։

Ուրանի նոսրացումը նշանակում է այն ավելացնել խառնուրդի նյութին՝ հարստացման մակարդակը նվազեցնելու համար, որպեսզի վերջնական արդյունքը չգերազանցի հարստացման շեմը։

Մինչև անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելը՝ Իրանն ուրան էր հարստացրել մինչև 60 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2015 թվականին համաշխարհային տերությունների հետ կնքված և այժմ չգործող միջուկային համաձայնագրով թույլատրված 3,67 տոկոսի սահմանը։

ՄԱԿ-ի միջուկային գործակալության տվյալներով՝ Իրանը միակ ոչ միջուկային զենք ունեցող պետությունն է, որը հարստացնում է ուրանը մինչև 60 տոկոս։

Անհայտ է նաև, թե ո՞ւր է անհետացել պատերազմից առաջ Իրանի ունեցած ավելի քան 400 կիլոգրամ բարձր հարստացված ուրանը. ՄԱԿ-ի տեսուչները վերջին անգամ գրանցել են դրա գտնվելու վայրը հունիսի 10-ին։ Նման պաշարը կարող է թույլ տալ Իրանին ստեղծել ավելի քան ինը միջուկային ռումբ, եթե հարստացումը հասնի 90 տոկոսի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Իրանին ենթարկվել հարստացման լիակատար արգելքի, ինչը Թեհրանի համար անընդունելի պայման է և շատ ավելի քիչ բարենպաստ, քան 2015 թվականի համաձայնագիրը։

Իրանն էլ պնդում է, որ ունի քաղաքացիական միջուկային ծրագիր՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթների, որը ստորագրել են Թեհրանն ու ևս 190 երկիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի