Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կանաչ տարածքները, որոնք կային ԽՍՀՄ տարիներին․ Արմեն Բեգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանում ներկայացրել է 2025 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, որը ներառում է Երևան քաղաքի կանաչ գոտիների խնամքի իրականացումը, փողոցային տնկարկների վերաձևավորումը և դրանցում կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինումն արժեքավոր ծառատեսակներով, ծառերի էտումը և ձևավորումը, նոր ուրբան անտառների և այգիների հիմնումը։

«Մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ, որ Երևան քաղաքում 2022-ից 2025 թվականների ընթացքում, կամ վերջին երեք ու կես տարիներին, կանաչ տարածքների ավելացումը կազմում է 60 հա, որն ավելացնելով Երևան քաղաքում մինչև 2022 թվականին հայտարարված 850 հա տվյալին, այսպիսով ստանում ենք, որ Երևան քաղաքում կանաչ տարածքներն այս պահին կազմում են 910 հա, որը Սովետական Միության լավագույն տարիների ցուցանիշն է: Այսպիսով, կարող ենք ասել, որ Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները:

Թյուրըմբռնումից խուսափելու համար նշեմ նաև, որ, այո՛, կան կանաչ տարածքներ, որոնք ամբողջությամբ վերականգնել հնարավոր չի եղել, արդեն կառուցապատված կամ այլ նպատակներով օգտագործված լինելու պատճառով, սակայն փոխարենը ստեղծվել են տարբեր վայրերում նոր կանաչ տարածքներ, որոնք դրանք կոմպենսացնում են, մասնավորապես, Եռաբլուրին հարող տարածք, Աշտարակի խճուղի, Փարոսի ագրոանտառը և այսպես շարունակ»,- նշել է Բեգոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։