Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Հասարակություն
07.02.2026 | 21:00
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: