Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed