Ռուբեն Նազարեթյան․ Ինձ համար գլխավոր հաղթանակը Դավթաշենի մարզադպրոցի կառուցումն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Եվրո-2026-ը և խոսել այլ հարցերի շուրջ: Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, առաջին տեղը գրավել խմբում ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Ռուբեն Նազարեթյանի խոսքով, իր համար գլխավոր հաջողությունն այն է, որ Հայաստանի հավաքականի տպավորիչ ելույթների ֆոնին Դավթաշենում կառուցվելու է նոր մարզապալատ, որի մանրակերտը մարզիչը ցուցադրեց ասուլիսի ընթացքում։

«Եվրոպայի առաջնությունից առաջ ֆեդերացիան մեր առջև դրել էր նվազագույն խնդիր՝ տանել առաջին հաղթանակը, իսկ ես իմ կողմից ավելացրել էի խմբից դուրս գալը։ Կարելի է ասել՝ մենք կատարեցինք, սակայն ցավալին այն էր, որ մենք տեղում տեսանք՝ կարող էինք հայտնվել նաև լավագույն քառյակում։ Մի քիչ չհերիքեց, խանգարեց սպորտային բախտը, մի քիչ վնասեց դարպասապահի խաղը։ Բայց դա արդեն անցյալում է։ Կարծում եմ՝ կարելի է շնորհակալություն հայտնել տղաներին ու մարզչական շտաբին, ովքեր մեծ աշխատանք կատարեցին և փորձեցին բարձր պահել մեր երկրի պատիվը։

Սա Դավթաշենի դպրոցի նախագիծն է, մինչև ամսվա վերջ մենք կունենանք մակետը։ Ինձ համար Եվրոպայի առաջնությունում գլխավոր հաղթանակը Դավթաշենի դպրոցի կառուցման հետ կապված է։ Երբ վարչապետը զանգեց մեզ հետ զրուցելու, խոստացավ, որ կառավարությունն այս դպրոցը կառուցելու է ֆուտզալի համար։ Շնորհակալություն պարոն Փաշինյանին։ Ես հավատում եմ, որ նա անպայման իրագործելու է այս գաղափարը։ Ինձ համար գլխավոր հաղթանակը սա է։

Ես շինարարության առաջին օրվանից կկանգնեմ այնտեղ և խոստանում եմ, որ մեկ տարվա մեջ մարզադպրոցը կկառուցվի։ Այն հյուրընկալելու է 2500-2700 երկրպագու։

Մենք չենք ասել, որ Դավթաշենով պետք է բավարարվենք։ Վարչապետը խոստացավ, որ բոլոր այն մարզադպրոցները, որտեղ կառուցվելու են մարզադահլիճներ, այսուհետև համապատասխանելու են ֆուտզալի չափանիշներին։ Եթե մենք ցանկանում ենք շարունակականություն, պետք է ուենենանք դպրոցներ։

Մարզերում նույնպես ունենալու ենք դահլիճներ, քանի որ մենք ունենք լավ ֆուտզալային դրպոցներ Լոռու ու Գեղարքունիքի մարզերում։ Ես հավատում եմ, որ ֆուտզալը դառնալու է Հայաստանի համար մեկ մարզաձևը։ Խոսքը թիմայինի մասին է, քանի որ թիմային մարզաձևերը մեծ ճանաչում են բերում երկրին»,- ասել է Ռուբեն Նազարեթյանը։