Պեսկովը Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունները կառուցողական և շատ բարդ է անվանել

Լուրեր

10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
Բոլորը

Աբու Դաբիում անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա աշխատանքային խմբի շրջանակում բանակցությունները կառուցողական էին և շատ բարդ, այդ աշխատանքը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Երկու օր կառուցողական, միևնույն ժամանակ, շատ բարդ աշխատանք է տեղի ունեցել։ Այն կշարունակվի»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Կրեմլի կողմից վերջին բանակցությունների գնահատականի և հետագա սպասելիքների մասին հարցին։

Աբու Դաբիում բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 4-5-ը։ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, քննարկվել են հրադադարի պահպանման մեթոդները, եթե այդպիսի որոշում կայացվի։

«Բանակցությունները կառուցողական էին, հիմնական թեման են դարձել երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու ուղիները»,- գրել է նա սոցցանցերում։

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «հրադադարի դեպքում իրականացման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման պահպանման մոնիթորինգը»։ Ուիթկոֆի խոսքով՝ եռակողմ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել շփումները «առաջիկա շաբաթներին»։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի