ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը։ Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, մշակեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը։

«Անհապաղ լքեք Իրանը։ Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որն անկախ կլինի ԱՄՆ կառավարության օգնությունից։ Չվերթների չեղարկումը և ժամանակացույցի խափանումները հնարավոր են առանց նախնական ծանուցման»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ փետրվարի 5-ի դրությամբ՝ Ագարակ/Նորդուզի ցամաքային սահմանը բաց է։ Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավերական ԱՄՆ անձնագիր և կարող են մնալ մինչև 180 օր՝ առանց վիզայի։ ԱՄՆ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ծրագրում են մուտք գործել Հայաստան ամերիկյան, իրանական կամ հայկական անձնագրով, նախնական հաստատման կարիք չունեն։

Իրանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանային անցակետերը բաց են (Գյուրբուլակ/Բազարգան, Կափիկյոյ/Ռազի և Էսենդերե/Սերով)։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են սովորական երթևեկության համար: ԱՄՆ քաղաքացիները, ովքեր շտապ անհրաժեշտություն ունեն մեկնելու Իրանից, պետք է դիտարկեն մեկնելու այլ հասանելի տարբերակներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի