ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 

Լուրեր

03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Բոլորը

Ազատազրկված ադրբեջանցի հետազոտող, OC Media-ի աշխատակից Բահրուզ Սամադովը հացադուլ է հայտարարել՝ պարտվելով իր՝ թիվ 11 բանտից Ումբակիի խիստ ռեժիմի բանտ տեղափոխումը կասեցնելու վերաբերյալ բողոքարկումը։ Նա նախկինում զգուշացրել էր, որ Ումբակի տեղափոխումը կարող է հանգեցնել իր մահվան՝ «ինչ-որ մեկի ձեռքով»։

Սամեդովը դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 2025 թվականի հունիսին, նրան մեղադրում են նաև Հայաստանի ծառայություննեդի հետ կապերի մեջ։ Բաքվի վերաքննիչ դատարանը հինգշաբթի մերժել է Սամադովի բողոքարկումն այդ քայլի դեմ։ Ակտիվիստ Ամրահ Թահմազովը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Սամադովի ներկայացրած ոչ մի միջնորդություն չի բավարարվել։

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց որոշումը։ Բահրուզն ուղարկվեց Ումբակիի փակ, խիստ ռեժիմի բանտ»,- գրել է Թահմազովը։

Լսումների ժամանակ Սամադովը «խնդրել է տեսաձայնագրել դատավարությունը, հանրային պաշտպանի աշխատակազմի հարցաքննությունը և փորձաքննություն անցկացնել՝ նրա հոգեբանական վիճակը գնահատելու համար», հավելելով, որ «դատարանը մերժել է այդ միջնորդությունները»։

OC Media-ի հետ զրույցում Սամադովի միակ ազգականը՝ 83-ամյա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան, նշել է, որ Սամադովը նաև տառապում է մաշկային հիվանդությամբ և խնդրել էր տեղափոխվել բանտային հիվանդանոց: Այս խնդրանքը նույնպես մերժվել է:

«Դատավորները միայն լսեցին նրա միջնորդությունները և չհաստատեցին դրանցից ոչ մեկը։ Բահրուզը շատ նյարդային էր. նա կարդաց իր պահանջները, և դատավորները պարզապես արեցին այն, ինչ իրենց ասվել էր»,- ասել էր նա։

Որոշման հրապարակումից հետո Սամադովը հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում։

Սամադովի դատավարությանը ներկա են եղել որոշ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։ Արդյունքում, նա իր եզրափակիչ ելույթի որոշ հատվածներ ասել է անգլերենով՝ ընդգծելով, որ ավտորիտար ռեժիմները չեն կարող խաղաղություն բերել, միաժամանակ արտահայտելով խաղաղության հույս բոլորի համար։

Հունվարի 31-ին Սամադովը բանտից կոչով դիմել էր ժողովրդավարական պետությունների ղեկավարներին, ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին, առաջադեմ մտավորականներին, համալսարաններին, ակադեմիական համայնքներին և Ադրբեջանում հավատարմագրված արևմտյան պետությունների դիվանագիտական ​​կորպուսին։ Նա ընդգծել էր Ումբակի բանտի ծանր պայմանները և նշել, որ ինքը զրկված կլինի իր տատիկի և փաստաբանի հետ շփման հնարավորությունից։

2025 թվականի դեկտեմբերին Բահրուզ Սամադովը ժամանակավորապես տեղափոխվել էր Ումբակիի բանտ, որը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Տեղափոխությունը, ըստ երևույթին, պայմանավորված էր Սամադովի կողմից դատական ​​խախտումների ապացույցներ և տեսագրություններ պահանջելու բազմիցս փորձերով, որից հետո նրան տեղափոխել էին  թիվ 11 ուղղիչ հիմնարկի մենախցիկ։ Կարճ ժամանակ անց բանտի վարչակազմը դատական ​​հայց էր ներկայացրել Սամադովի դեմ՝ պնդելով, որ նա «չի պահպանել հիմնարկի ներքին կարգապահական կանոնները և մեղադրվել այդ կանոնները բազմիցս խախտելու մեջ», և հետագայում պահանջել նրա տեղափոխումը Ումբակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի