Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios

Լուրեր

28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Բոլորը

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մոտ են փետրվարի 5-ին լրացող ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի (СНВ-III) փաստացի երկարաձգման վերաբերյալ համաձայնության հասնելուն, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նախագիծը դեռ պետք է հաստատվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիում քննարկել են համաձայնագիրը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 4-5-ը այնտեղ տեղի են ունեցել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև պատերազմի ավարտի վերաբերյալ եռակողմ բանակցություններ։

ԱՄՆ անանուն պաշտոնյան Axios-ին ասել է, որ ժամկետը լրանալուց հետո պայմանագրի երկարաձգումն իրավաբանորեն ամրագրված չի լինի։

«Մենք համաձայնության եկանք Ռուսաստանի հետ գործել բարի կամքով և սկսել քննարկումներ համակարգի արդիականացման ուղիների վերաբերյալ»,- ասել է աղբյուրը։

Մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ գործնականում կողմերը կհամաձայնեն պահպանել գործարքի պայմանները առնվազն վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ կվարվեն նոր համաձայնագրի շուրջ։

Հավելենք, որ 2026 թվականի փետրվարի 5-ին լրացավ ԱՄՆ-Ռուսաստան Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի (СНВ-III) ժամկետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի