Քաղաքացուն հարվածած ոստիկանին ձերբակալելու որոշում կա. վարույթը խոշտանգման հատկանիշներով է 

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խոշտանգման հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից.

«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:  05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով»։

Քննչական կոմիտեն ևս Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան որոշ մանրամասներ է հայտնում վարույթից.

«Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով հոդվածի հատկանիշներով: Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»։

Նշենք, որ տեսանյութի տարածումից հետո միայն 3-րդ օրն է հայտնի դառնում քրեական վարույթի նախաձեռնման մասին։ Այս ընթացքում իրավապաշտպանները մտահոգություն էին հայտնում, որ ոստիկանը կարող է այդ ընթացքում փորձել ազդել վկաների վրա։  

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարվածելով, նվաստացնելով և հայհոյելով փորձում քաղաքացուց ցուցմունք կորզել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին։ Այս պահին իրավապահ մարմինները չեն մանրամասնում, թե ով է լուսանկարել և տարածել խոշտանգման կադրերը։

Ռոզա Վարդանյան