«Պիտի մեռնես էլի շատ-շատ»․ վարույթ դեռ չկա, խոշտանգող ոստիկանը ձերբակալված չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայող Հայկ Հակոբյանն է, ըստ նախնական տեղեկությունների՝ նկարահանված մի քանի ամիս առաջ։ Լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութում ոստիկանն առերևույթ խոշտանգմամբ փորձում է ցուցմունք կորզել։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։ Սենյակում ներկա են եղել մի խումբ ոստիկաններ։ Ենթադրում եմ, որ դեռ հստակ հայտնի չի, թե ով է նկարել, բայց ինչի՞ է հիմա հրապարակվել. հավանաբար, հիմա է հրապարակվել, որովհետև այդ խոշտանգում իրականացնող ծառայողը ներկայացված էր պաշտոնի բարձրացման։ Ներկայացված էր պաշտոնի բարձրացման, և այս կոնտեքստում ծառայակիցներից ինչ-որ մեկը, ըստ երևույթին, հրապարակել է, ենթադրում եմ՝ կամ խանդի տեսարան է, կամ ինչ-որ տենց մի բան է»,- նշել է լրագրողը։

43 վայրկյան տևողությամբ տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանը բռնություն գործադրում։ Թե ի՞նչ է լինում հետո, արդյո՞ք բռնությունը շարունակվում է, արդյո՞ք խոշտանգվողը տեղի է տալիս և ցուցմունք տալիս, անորոշ է։ 

Անհայտ է նաև, թե ովքեր են ականատես եղել բռնությանը․ «Ովքեր եղել են այդ սենյակում, պետք է ծառայությունից ազատվեն, որովհետև բոլորը ամիսներ շարունակ տեսել են, որ տեղի է ունեցել հանցագործություն, և այդ հանցագործության մասին լռել են։ Զեկուցագիր չեն ներկայացրել, հաղորդում չեն տվել, լռել են։ Հանցագործություն պարտակողներ են իրենք»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղի ունեցածը խիստ դատապարտելի է համարում։

«Պետք է կոշտ արձագանք, այսինքն՝ պետք է քրեական վարույթ նախաձեռնել ու ի վերջո պատժել այն անձին, որը նմանատիպ արարք է թույլ տվել։ Եվ ես ցավում եմ, որ այսքան փոփոխություններից հետո դեռ կան այնպիսի անձինք, որոնք թույլատրելի են համարում նման անթույլատրելի վարքագիծը, որը ստվերում է մի ամբողջ համակարգի գործառույթի պատշաճ իրականացումը։ Դա անընդունելի երևույթ է»,- ասում է պաշտոնյան։

Հարվածող և հայհոյող ոստիկանի լիազորություններն այս պահին կասեցված են, բայց ոչ դադարեցված։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված է ծառայողական քննություն, իսկ առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։

Տեսանյութի հրապարակումից ավելի քան 24 ժամ է անցել, սակայն քրեական վարույթ նախաձեռնելու մասին դեռևս տեղեկություններ չկա։ Գլխավոր Դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ հաղորդում է ստացվել, ինչին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Քննչական կոմիտեից այս պահին տեղեկություններ ստանալ չհաջողվեց․ իրավապահ մարմնից գրավոր հարցում պահանջեցին։ 

«Ակնհայտորեն ինքը կարող է վկաների վրա ճնշում գործադրել, ինքը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ։ Վկաները իր ծառայակիցներն են, պետք է վկաների հնարավոր ազդեցությունը շատ արագ, ուրեմն, այդ հնարավորությունը փակել»,- ասում է արդարադատության նախարարը։ 

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ առավել քան կարևոր է, որ քրեական վարույթը նախաձեռնվի հենց խոշտանգման, այլ ոչ թե լիազորությունների չարաշահման հոդվածով։

Խոշտանգման մասին ահազանգերը հաճախ պատշաճ գնահատականի չեն արժանանում․ մինչ օրս քննության փուլում են արցախցի Տիգրան Ուլուբաբյանի, Սամվել Վարդանյանի, Սերգեյ Աբրահամյանի և մյուսների՝ քննիչի, ոստիկանի կողմից ենթադրյալ խոշտանգման դեպքով նախաձեռնված քրեական վարույթները։  Թեև վարույթներ նախաձեռնված են, բայց դրանք ամիսներով, երբեմն՝ տարիներով մնում են քննիչների դարակում։ Հատկանշական է, որ եթե անգամ դրանք հասնում են դատարան, դատավճռում խոշտանգման մեղադրանքը գրեթե միշտ վերաորակվում է որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան