«Զանգեզուրի միջանցքը մոտ ապագայում կդառնա Միջին միջանցքի կարևոր հատված». Բայրամով

Լուրեր

15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
Բոլորը

Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է որպես ռազմավարական կարևոր, մրցունակ և լրացուցիչ երթուղի, որը կապում է Չինաստանն ու Եվրոպան Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Global Times-ին տված հարցազրույցում, որը նվիրված է ադրբեջանա-չինական հարաբերություններին և համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Նա նշել է, որ «Արևելք-Արևմուտք տնտեսական միջանցքը» «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում բացել է նոր տնտեսական և տրանսպորտային հեռանկարներ։

«2025 թվականին, ադրբեջանական ներդրումների շնորհիվ, ավարտվեց Միջին միջանցքի մաս կազմող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնումը: Դրա թողունակությունը տարեկան աճել է մինչև 5 միլիոն տոննա: Ադրբեջանը նախատեսում է Ալաթ միջազգային ծովային նավահանգստի թողունակությունը տարեկան 15 միլիոնից հասցնել 25 միլիոն տոննայի: 2022 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումներն աճել են մոտ 90 տոկոսով: Այս միջանցքով բեռնափոխադրումների տարանցման ժամանակը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը:

Ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ վերջին համաձայնագրերը, որոնք կապում են Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, կնպաստեն միջազգային տրանսպորտի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը. «Մոտ ապագայում այս միջանցքը կդառնա Միջին միջանցքի ևս մեկ կարևոր հատված՝ նպաստելով խաղաղության ամրապնդմանը, բազմակողմ գործընկերության զարգացմանը և օգուտ բերելով Ադրբեջանի հյուսիսային, հարավային, արևմտյան և արևելյան հարևաններին»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի ազգային զարգացման ռազմավարությունների հետ համապատասխանեցումը դիտարկում է որպես երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն և նշանակալի տնտեսական արդյունքներ:

«Միջին միջանցքը և Զանգեզուրի միջանցքը որպես եվրասիական կապի լրացուցիչ տարրեր ներկայացնելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ամրապնդել իր դերը որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական լոգիստիկ կենտրոն՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցությանը»,- եզրափակել է Բայրամովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի