Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ֆինանսական և մարդասիրական օգնության ծրագրերի կրճատումները կարող են հանգեցնել առնվազն 9,4 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը: Նման եզրակացության են եկել Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) հետազոտողները։ Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet բժշկական ամսագրում, գրում է The Insider-ը։

Ուսումնասիրության հեղինակները մոդելավորել են ֆինանսավորման կրճատումների ազդեցությունը USAID-ի նման գործակալությունների կողմից իրականացվող համաշխարհային օգնության ծրագրերի վրա, որոնք փակվել են անցյալ տարի: Նրանք օգտագործել են 93 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների տվյալներ, որոնք ստանում են զարգացման ծրագրերի արտաքին օգնություն:

Եթե ​​մարդասիրական ծրագրերի կրճատումները շարունակվեն ներկայիս տեմպերով, դրանք կարող են հանգեցնել տասնամյակի վերջում ևս 9,4 միլիոն մահերի։ Այս մահերի մոտ 2,5 միլիոնը, կանխատեսումների համաձայն, կլինեն հինգ տարեկանից փոքր երեխաների շրջանում։ Եթե ֆինանսավորման կրճատումները սրվեն, լրացուցիչ մահերի թիվն էլ ավելի կաճի՝ հասնելով 22,6 միլիոնի, ասվում է հետազոտության մեջ։

CNN-ը նշում է, որ ուսումնասիրությունը հաշվի չի առել զարգացող երկրների կառավարությունների արձագանքները, որոնք կարող են մեղմել ամենալուրջ հետևանքներից մի քանիսը։

Ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ 2002-2021 թվականներին միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը նպաստել են հինգ տարեկանից փոքր երեխաների մահացության 39%-ով կրճատմանը։ Նվազել է նաև ՄԻԱՎ-ի և մալարիայի նման հիվանդություններից մահացությունը՝ համապատասխանաբար 70%-ով և 56%-ով։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման օգնության ծրագրերը հանրային առողջապահության ամենաարդյունավետ միջամտություններից են։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում դրանք փրկել են անթիվ կյանքեր և ամրապնդել փխրուն պետությունները։ Դրանց հիմա չեղարկումը ոչ միայն կվերացնի դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը, այլև կհանգեցնի միլիոնավոր կանխարգելելի մահերի մեծահասակների և երեխաների շրջանում առաջիկա տարիներին»,- CNN-ին ասել է ISGlobal-ի պրոֆեսոր Դեյվիդ Ռասելը։

Այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են շուրջ մեկ տարի անց այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից հովանավորվող ծրագրերի մեծ մասի ֆինանսավորման կրճատման մասին: Գործակալությունը մարդասիրական զբաղվում էր  օգնությամբ արտակարգ իրավիճակներում, բժշկական ծրագրերով (պատվաստումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքար), ֆինանսավորում էր ՀԿ-ներին, անկախ լրատվամիջոցներին, սննդի ծրագրերին և այլն: Օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց USAID-ի ընդմիշտ փակման մասին։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը CNN-ին տված մեկնաբանությունում The Lancet-ն անվանել է «անհաջող ամսագիր». «Վերջին որոշ «հետազոտություններ» հիմնված են հնացած մտածողության վրա, որ հին և անարդյունավետ գլոբալ զարգացման համակարգը մարդկային տառապանքի միակ լուծումն է։ Սա պարզապես ճիշտ չէ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի