Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Իսպանիան կարգելի սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից փոքր անձանց համար և կպահանջի, որ հարթակները կիրառեն տարիքի ստուգման խիստ գործիքներ։ Այսպիսով, երկիրը միանում է Ավստրալիային, Ֆրանսիային և Դանիային՝ երեխաների վրա թվային հարթակների ազդեցությունը զսպելու քայլերում, գրում է CNN-ը։

«Մեր երեխաները հասանելիություն ունեն մի տարածքի, որտեղ նրանք երբեք չպետք է մենակ տեղաշարժվեին։ Կախվածության, բռնության, պոռնոգրաֆիայի, մանիպուլյացիայի և բռնության տարածք։ Մենք այլևս չենք ընդունի դա, մենք կպաշտպանենք նրանց թվային Վայրի Արևմուտքից»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Դուբայում կայացած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում ունեցած ելույթում նա ասել է, որ իր կառավարությունը նաև նոր օրենքներ կներկայացնի սոցիալական ցանցերի ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ անօրինական կամ ատելության բովանդակություն չհեռացնելու համար։ Նոր կանոնները նաև պատժամիջոցներ կնախատեսեն այն անձանց և հարթակների համար, որոնք տարածում են անօրինական բովանդակությունը, այդ թվում՝ ալգորիթմների միջոցով:

«Մենք ալգորիթմների մանիպուլյացիան և անօրինական բովանդակության տարածումը կվերածենք նոր քրեական հանցագործության։ Ատելության տարածումը պետք է իր գինն ունենա»,- ասել է Սանչեսը։

Օրենսդրական նախաձեռնության քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթ: Առաջարկվող այլ միջոցառումներից են «ատելության և բևեռացման հետքի» մշակումը․ այն համակարգ է, որը կհետևի, թե ինչպես են թվային հարթակները սնուցում պառակտումը և ուժեղացնում ատելությունը:

Դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելք սահմանեց՝ արգելելով մուտքը 10 հարթակներ, այդ թվում՝ Facebook, TikTok, Instagram, Snapchat և X։

Մեծ Բրիտանիան քննարկում է նմանատիպ քայլ կիրառելու հնարավորությունը, իսկ Ֆրանսիան և Դանիան վերջերս արդեն հայտարարել են 15 տարեկանից փոքր անձանց սոցիալական ցանցեր մուտքն արգելելու ծրագրերի մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ ամիս հայտարարել էր, որ ցանկանում է արագացնել իրավական գործընթացը՝ ապահովելու համար, որ արգելքն ուժի մեջ մտնի սեպտեմբերին նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ։

Սանչեսն ասել է, որ Իսպանիան միավորել է ուժերը հինգ այլ եվրոպական երկրների հետ, որոնք «պարտավորվել են իրականացնել սոցիալական մեդիայի ավելի խիստ, արագ և արդյունավետ կարգավորում»։

«Սա պայքար է, որը շատ ավելի լայն տարածում ունի, քան ցանկացած երկրի սահմանները»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի