Կարգելվի պատերազմի քարոզը, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ նյութերը․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Օրենքի նախագիծն անդրադառնում է ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղոդումներին եւ հետուստածրագրերին՝ ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները. նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 3-ի նիստում:

Նախարարը տեղեկացրել է, որ նոր խմբագրմամբ է ներկայացվում  տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը սահմանող դրույթը: Մասնավորապես, արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը: Արգելվում է բռնություն եւ դաժանության քարոզ պարունակող, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով պայմանավորված խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն, ինչպես նաեւ պոռնկագրություն տարածելը:

Արգելվում է քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը: Կարգավորող պետական մարմինը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կդիմի իրավասու մարմիններ:

Առաջարկվել է էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները եթեր հեռարձակել ժամը 24:00-06:00-ն:

Օրենքի նախագծով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը: Արգելվում է նաեւ պետության հայտարարած սգո եւ հիշատակի օրերին հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների եւ գովազդի հեռարձակումը:

Կարգավորող պետական մարմինը կսահմանի տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները:

Օրենքի նախագծով արգելվում է նաեւ հեռարձակողի, ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումն առանց դրանց գույքային իրավունքները տիրապետող անձի համաձայնության տարածելը:

«Մենք փորձել ենք այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ հնարավորություն կտան փակելու բոլոր ռիսկերը, իսկ խախտումների պարագայում՝ հանձնաժողովի համար հստակ իրավական հենք կունենանք որեւէ սանկցիա կիրառելու համար»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը մանրամասն ներկայացրել է օրենքում առաջարկվող լրացումները: Մասնավորապես, ամրագրվել է, որ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա: Նշվել է, որ տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո:

Օրենքի նախագծով սահմանվել է նաեւ «տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր» հասկացությունը, որը գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ է: Իրավախախտումների համար սահմանվել են նաեւ տուգանքի ձեւով պատժամիջոցներ, ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցում եւ դադարեցում:

Նախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ առաջարկելով այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: